Անթույլատրելի հայտարարություն. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անթույլատրելի հայտարարություն: Մոտիվն, անշուշտ, աշխարհին խաղաղասեր, գերքաղաքակիրթ, «ադրբեջանցիներից բարձր» լինելու մարմաջն է:

Արդյունքն, անշուշտ, Հայաստանի` աշխարհի և թշնամու աչքում խաղաղություն աղերսողի և թույլ կողմի կերպարի ամրապնդումն է, անգամ երբ Հայաստանը հաղթող կողմ է:

Սերժ Սարգսյանի վարած գծից ոչինչ չի շեղվել: Ավելին` առաջին տիկինն է հիմա այլևս ներքաշվել պարտվողական արտաքին քաղաքականություն վարելու գործում»: