Անի Քոչար, դու անասուն ես, մեղք ես, գնա հոգեբուժարան․ Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Անի Քոչար, դու անասուն ես։ Խղճում եմ քեզ։ Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել եւ ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան»։

Նշենք, որ օրեր առաջ «esem.am» կայքը հրապարակել է «Տարիների՞, թե՞ ֆոտոշոփի ազդեցությունը հայտնիների արտաքինի վրա» խորագրով նյութ, որտեղ հրապարակել են երգչուհու այս լուսանկարը.

Նշենք, որ րոպեներ առաջ այդ գրառումը երգչուհին ջնջել է իր ֆեյսբուքյան էջից։

Անահիտ Սիմոնյանը և Հայկոն բաժանվել են։ Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի և երգիչ Հայկոյի ամուսնալուծության մասին առաջին անգամ խոսաց Նազենի Հովհաննիսյանը «Ինստամերկ» խորագրով հաղորդման ժամանակ։

Նազենին ուղիղ եթերում տվեց հանրությանը այդքան հետաքրքրող հարցը, որին ի պատասխան Անահիտը հաստատեց ամուսնալուծության փաստը և հավելեց, որ ինքն այժմ Հայկոյի հետ ավելի ջերմ, մտերմիկ և ընկերական հարաբերություններ ունի, քան 1 տարի առաջ։

Երգչուհին հավելել է, որ նրանք այնպես են անում, որ իրենց բաժանումը սթրեսային չլինի իրենց որդու՝ Արամի համար։

Հիշեցնենք, որ Հայկոն և Անահիտը ամուսնացել են 2010 թվականին և այժմ ունեն 10 ամյա որդի։

Ինչ վերաբերվում է Անի Քոչարին, նա նույնպես ամուսնացած է եղել և ունի մեկ տղա։ Անին տառապում էր քաղցկեղով, բայց կարողացավ բուժվել Գերմանիայում և առողջացած վերադառնալ Հայաստան։