«Անծանոթուհին»՝ առեղծվածային նկար, որ շատերիս տներում է եղել. ո՞վ էր իրականում նկարի հերոսուհին ու ինչո՞ւ էր նա դժբախտություն բերում բոլորին

Իվան Կրամսկոյի հայտնի նկարը՝ «Անծանոթուհին», հասցրեց հայտնվել շատերիս տներում, բայց, չնայած նրա տարածվածությանը, այդպես էլ ոչ ոք չէր կարողանում բացահայտել այն կնոջն, ով պատկերված էր նկարում։ Առաջարկում ենք միասին բացահայտել հայտնի նկարի առեղծվածը։ 

1883թ.-ին նկարիչ Իվան Կրամսկոյը նկարեց մի կնոջ, ում պատկերը մինչև օրս կախված է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարը ոչ ոք գնել չէր ցանկանում, որովհետև այն սկսել էր դժբախտություն բերել շատ-շատերին։ Նկարը նկարելուց հետո նկարչի երկու որդիները մահացան, իսկ բոլոր նրանք, ովքեր ունենում էին նկարն իրենց տանը՝ ուղղակի որևէ դժբախտ պատահարի մեջ էին հայտնվում ու անգամ զոհվում։ 

Այսպես տարածվեցին լուրերը, որ նկարն ուղղակի դժբախտություն էր բերում բոլոր այն մարդկանց, ովքեր դրան մոտ էին գնում։ Սակայն ո՞վ էր նկարի անծանոթուհին, ու ինչո՞ւ էր նա համառորեն դժբախտություն բերում բոլորին։ 

Մինչև վերջ հավաստի տեղեկություններ չկան, բայց նշվում է, որ կնոջ անունը Մատրենա Սավիշնա էր։ Մատրենան ընդամենը հասարակ գեղջկուհի էր, ում մի անգամ նկատեց տեղի հարուստ կանանցից մեկը ու որոշեց նրան դարձնել իր աղախինը։ Հայտնի պալատականը, սակայն չէր հաշվարկել, որ իր հարուստ զարմիկներից մեկը կարող էր անհույս սիրահարվել Մատրենային ու որոշել նրա հետ կապել իր կյանքը։ 

Մատրենան ու իր սիրելին տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ աղջիկը սկսեց ապրել ազնվականի կյանքով․ նա սովորեց ինչպես իրեն պահել, սովորեց կարդալ, գրել, ազնվական բարքեր և այլն։ Մատրենայի գեղեցկության մասին լեգենդներ էին հյուսվում։ Նրա գեղեցկությունը անտարբեր չէր թողնում ոչ ոքի։ Այսպես՝ Մատրենան մի օր ծանոթացավ Իվան Կրամսկոյի հետ, ով ևս բացառություն չէր. նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ ամեն վայրկյան։ 

Մի օր Մատրենան Իվանին պատմեց, թե ինչպես է պատահական հանդիպել այն կնոջը, ով իրեն աղախին էր դարձրել ու միշտ վերաբերվում էր այնպես, ասես ինքն իր ստրուկը լիներ։ Կինն անգամ չէր էլ ճանաչել Մատրենային, իսկ վերջինս նրա կողքով անտարբեր անցել էր՝ թողնելով, որ նա արհամարհված մնա։ 

Իվանն ուղղակի հիացած էր Մատրենայի պատմությամբ։ Նա որոշեց անպայման նկարել նրան ու բոլորին ցույց տալ գեղեցկուհու վեհությունն ու իմաստությունը։ Նկարն իրոք որ շատ տպավորիչ ստացվեց, սակայն գեղեցկուհու ճակատագիրը նույնքան տպավորիչ չդասավորվեց։ 

Շուտով Մատրենայի ու ամուսնու հարաբերությունները լարվեցին։ Նրանց միջև ծագումնաբանական տարբերությունը զգացնել տվեց, ու զույգը չկարողացավ հաղթահարել աղքատի ու հարուստի միջև գծված սահմանը։ Մատրենան ստիպված էր վերադառնալ տուն, սակայն ճանապարհին նրա հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ, ու նա զոհվեց։ 

Նրա մահից հետո՝ 1925թ.-ին, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը վերջնականապես գնեց նկարը, սակայն նկարի պատճենները հայտնվեցին շատերի տներում ու դժբախտություն բերեցին սեփականատերերին։ Դրա արդյունքում մարդիկ որոշեցին ուղղակի ազատվել նկարներից։ Ասում են, որ մինչ օրս ուղղակի աղջկա դժբախտ կյանքի պատմությունը տարածվում է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր մոտ են գնում նկարին՝ հիշեցնելով, որ նրա հերոսուհին այդպես էլ չկարողացավ վայելել իր երջանկությունը։