Անկախ ամեն ինչից ապրելու եմ, անկախ ամեն ինչից ապրելու ենք որպեսզի պատրաստվենք ու հաղթենք. Արծրուն Հովհաննիսյան

Անկախ ամեն ինչից ապրելու եմ, անկախ ամեն ինչից ապրելու ենք որպեսզի պատրաստվենք ու հաղթենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Անկախ ամեն ինչից ապրելու եմ, անկախ ամեն ինչից ապրելու ենք որպեսզի պատրաստվենք ու հաղթենք։ Ապագայի պլանների մասին դեռ շատ եմ խոսելու։ Առայժմ նշեմ, որ հինգերորդ ու վեցերորդ զավակներ եմ ունենալու։ Հայի զավակները շատ պիտի լինեն»,- գրել է նա։

Ավելի վաղ նա գրել էր․Այս պա տեր ազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա:

Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մա րտ ակա ն ընկերների վարած մ ար տեր ի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ: