Անհավանական զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ

Աշխարհում տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնց հավանականությունն այնքան փոքր է, որ մարդիկ նույնիսկ հավանական չեն համարում, որ դա կարող է տեղի ունենալ:

1. Երկվորյակների երկու միանման կյանքեր

ԱՄՆ Օհայո նահանգում ծնված երկվորյակ փոքրիկներին բաժանել են ծնվելուց հետո, և նրանք տարբեր ընտանիքներում են հայտնվել: Բայց նրանց կյանքը միանման է եղել.

  • նրանց երկուսին Ջեյմս են անվանել
  • նրանք երկուսը ոստիկանության սպա են դարձել
  • երկուսն էլ Լինդա անունով կանանց հետ են ամուսնացել
  • երկուսն էլ մեկ որդի են ունեցել
  • երկուսն ել իրենց տղային Ջեյմս Ալան են անվանել
  • երկուսն էլ բաժանվել են և ամուսնացել Բեթի անունով կանանց հետ
  • երկուսն էլ Թոյ անունով շուն են ունեցել

Եվ միայն այս ամենից հետո են նրանք հանդիպել:

2. Գնդակը, այնուամենայնիվ, տարիներ հետո հասել է հասցեատիրոջը

Հենրի Զիգլանդը երիտասարդ տարիքում լքել է իր հարսնացուին: Վերջինս չի դիմացել այդ ցավին և ինքնասպան է եղել: Մահացած աղջկա ավագ եղբայրը որոշել է վրեժ լուծել քրոջ համար և գիշերն ատրճանակով կրակել է Հենրիի վրա, սակայն փամփուշտն ընդամենը քերծել է զոհի պարանոցը և մտել է բակի ծառի մեջ:

Մի քանի տարի անց Զիգլանդը որոշել է ազատվել բակի կենտրոնում գտնվող ծառից: Ծառը կտրելու մի քանի ապարդյուն փորձերից հետո նա որոշել է ծառն արմատախիլ անել մի քանի դինամիտի պայթագլանիկով: Պայթյունի ժամանակ ծառի միջի փամփուշտը մտել է հասցեատիորջ գլխի մեջ, և Հենրին մահացել է:

3. Երկվորյակներին բեռնատար է հարվածել

2008 թ. Ֆինլանդիայում տղամարդուն բեռնատար է հարվածել, երբ նա հեծանվով անցնելիս է եղել մայրուղով: 2 ժամ անց նրա երկվորյակ եղբորը ևս բեռնատար է հարվածել նույն մայրուղին առաջին ողբերգության վայրից 1.5 կմ հեռու անցնելու փորձի ժամանակ:

4. Ամեն ինչ՝ ինչպես գրքում

Էդգար Պոն 1838 թ. գրել է «Պատմվածք Արտուր Գորդոն Պիմի արկածների մասին» գիրքը, որում նավաբեկությունից հետո 4 մարդ է փրկվել: Բաց ծովում 2 օր լողալուց հետո նրանք որոշել են ուտել Ռիչարդ Փարքեր անունով յունգային:

1 տարի հետո «Ռեզեդա» նավը խորտակվել է, անձնակազմի 4 անդամ է փրկվել: Երբ նրանց տանջել է սովը, նրանք որոշել են ուտել Ռիչարդ Փարքեր անունով յունգային:

5. Երկվորյակների կապը

Ջոն և Արթուր Մոուֆորթ երկվորյակներն ապրել են Անգլիայում իրարից մոտ 120 կմ հեռու: 1975 թ. մայիսի 22-ին նրանք երկուսն էլ կրծքավանդակում ցավ են զգացել, երկուսին էլ հիվանդանոց են տարել, որտեղ երկուսն էլ մահացել են սրտի նոպայից՝ այդպես էլ չիմանալով միմյանց մահվան մասին:

6. Մահը կարող է ցանկացած պահի վրա հասնել

Հարավաֆրիկացի 49-ամյա աստղագետ Դանի դյու Թյուան դասախոսություն է կարդացել այն մասին, որ մահը կարող է ցանկացած պահի վրա հասնել, և որ պետք չէ կյանքի ժամանակը դատարկ անցկացնել: Դասախոսությունից հետո նա ուսանողների ներկայությամբ մաստակ է ծամել ու մահացել շնչահեղձությունից: