Անհավանական սիրո պատմություն. Միևնույն օրը միևնույն հիվանդանոցում լույս աշխարհ եկած սիրահարները 26 տարի անց կամուսնանան

992-ի դեկտեմբերի 22-ին՝ 26 տարի առաջ, Ուիգան քաղաքի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Շոնա Գրեյսին։

7 ժամ անց միևնույն ծննդատանը ծնվել է նրա ապագա ամուսինը՝ Թոմ Մագուայրը, հաղորդում է Daily Mail-ը։

Նրանք հասակ են առել միևնույն քաղաքում, սակայն ծանոթացել են միայն 2010-ին՝ 18 տարեկանում։

Ընկերների կազմակերպած երեկույթից հետո Թոմը Շոնային սկսել է գրել սոցցանցերով։

2011-ին, երբ նրանց միջև հարաբերություններ են սկսվել, պարզվել է, որ նրանք ծնվել են միևնույն հիվանդանոցում միևնույն օրը։

Մայիսին զույգը ամուսնանցել է։