Անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացած Մեհրիբանը սիրային կյանք Է ունեցել. Իլհամ Ալիևի հորեղբոր սկանդալային նամակը

Ներկայացնում ենք Իլհամի հորեղբոր՝ Ջալալ Ալիևի սկանդալային նամակը, որը, հասկանալի պատճառներով, ադրբեջանական մամուլում այդպես էլ լայն տարածում չի գտել: «Չկարողացա արժանանալ այդ ոջիլի ընդունելությանը: Օգնականին ասացի, որ հաղորդի Իլհամ Փաշաևին, որ Ջալալ Ալիևն է եկել: Այդ ոջիլը մարդ չի եղել և չի լինի, նրանից ի՞նչ նախագահ: Ինձ տնային կալանքի է դա-տապարտել: 3 տարի է` փակված էի մնացել Պատանդարտում` իմ տանը:

Նա դարձել է Փաշաև: Եթե իսկական տղամարդ լիներ, մի օր էլ իր կողքին չէր պահի Մեհրիբանին: Այդ անամոթ, վուլգար Մեհրիբանը իշխում է ամբողջ Ադրբեջանում, իր ձեռքում է կենտրոնացրել Ադրբեջանի ողջ հարստությունը: Այդ կախարդն ինչքան էլ յուրացնի, չի կշտանա ո’չ փողերից, ո’չ նավթից, ո’չ ոսկուց: Այդ կախարդը ոջիլ է, ոջիլ: Անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացածը սիրային կյանք է ունեցել:

Իսկ դուք գիտե՞ք, որ Մեհրիբան Ալիևան ապրել է Թուրքիայում: Եթե չգիտեք, ապա իմացեք: Նա երկար ժամանակ դա գաղտնի է պահել, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է գաղտնի պահել, երբեմն մարդն ինքն է բացահայտում իր գաղտնիքները: Երկու տարի առաջ Մեհրիբան Ալիևան թուրք դերասանուհի Թյուրքան Շորայի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ 4 տարի ապրել է Թուրքիայում: Թուրքական թերթերը գրել են այդ մասին, սակայն ադրբեջանական ոչ մի թերթ չի գրել. Մեհրիբանն արգելել էր: Մեհրիբանը պաշտոնական կենսագրությունում չի բացահայտում, որ ապրել է Թուրքիայում: Ինչո՞ւ: Դա լուրջ փաստ է: Իրականում 1991-1995 թվականներին նա ապրել է Թուրքիայում:

Եթե Իլհամը ինքնասիրության նշույլ ունենար, նրան կլքեր: Մեհրիբանին Թուրքիայում պահել է AZAL ընկերության ներկայիս նախագահ Ջահանգիրը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ մինչև 1995 թվականը Մեհրիբանը Ադրբեջանում արված լուսանկարներ չունի, անգամ` Ալիևի հետ ընդհանուր լուսանկար»: