Աշխարհի ամենահայտնի 3 մումիաները. ովքե՞ր են նրանք, ում մարմինները մինչև հիմա պահպանվում են դամբարաններում՝ որպես իսկական հարստություն

Մումիաները պատմական այն «հարստություններն» են, որոնք օգնում են տեղափոխվել պատմության խորքեր ու հասկանալ, թե ինչպես են ապրել մարդիկ, ովքեր հեռու են մեզնից քաղաքակրթական ու մշակութային առումով։ Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենահայտնի 3 մումիաներին, որոնք շարունակում են զարդարել աշխարհի տարբեր դամբարանները։ 

Թութանհամոն 

Եգիպտոսի փարավոն Թութանհամոնի մումիայի հայտնաբերումն աշխարհում տեղի ունեցած ամենակարևոր հայտնագործություններից էր։ 1922թ.-ն էր, երբ Հովարդ Կարտերը պատահաբար իր հետազոտություններից մեկի ժամանակ հայտնաբերեց տարօրինակ մի դամբարան, որտեղ, հետո պարզվեց, թաղված էր Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկը։ Թութանհամոնը Եգիպտոսի այն քիչ փարավոններից էր, ով մահացավ բավականին վաղ հասակում։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս գաղտնի են, սակայն նրա մարմինը հազարամյակներ շարունակ թաքնված էր մնացել աշխարհի ուշադրությունից։ 

Պետք է նշենք, որ մարմնի հայտնագործումից մի քանի ամիս անց Հովարդ Կարտերը անսպասելի մահացավ։ Հենց այդ ժամանակ էլ տարածվեցին այն նորությունները, որ իբր Թութանհամոնի դամբարանն անիծված է։ Սա դամբարանի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացրեց։ Բացի դրանից՝ Թութանհամոնի դիմակը, որով նրա մումիան ծածկված էր, մինչ օրս համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ձեռքբերումներից։ Հազարավոր զբոսաշրջիկներ մինչև օրս շտապում են այս մեծն փարավոնի մումիան տեսնելու։ 

Ռոզալիա Լոմբարդո

Թերևս աշխարհի ամենատարօրինակ մումիայի պահպանման պատմությունը տեղի է ունեցել Իտալիայում։ Այստեղ 2 տարեկան Ռոզալիան մի օր ծանր հիվանդության պատճառով մահացավ։ Հայրը ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել աղջկա մահվան հետ ու խնդրեց բժշկին, որ ինչ-որ բան անի՝ աղջկա մարմինը ընդմիշտ պահպանելու համար։ Այդպես էլ եղավ։ Հայտնի բժիշկ Ալֆրեդո Սալաֆիան ամեն ինչ արեց աղջկա մարմինն անթերի պահպանելու համար։ 

Շուրջ 91 տարի ոչ ոք չէր հասկանում, թե ինչպես է բժշկի մոտ հաջողվել այդքան իդեալական պահպանել աղջկա մարմինը, սակայն հետո գաղտնիքը բացահայտվեց. նա օգտագործել էր ֆարմալին, ցինկ, սպիրտ, սալիցիլաթթու և  գլիցերին։ Աղջիկն այնքան գեղեցիկ էր պահպանվել, որ նրան անվանեցին «Քնած գեղեցկուհի», ու այցելուների պակաս այս գեղեցիկուհին չունեցավ։ 

Վլադիմիր Լենին

Եվ իհարկե, դժվար կլինի խոսել պահպանված մարմինների մասին ու չանդրադառնալ Վլադիմիր Լենինին։ Սոցիալիզմի կառուցողն ու 20-րդ դարի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն իր տեղն է գտել հենց Կարմիր հրապարակում՝ այսպես կոչված «Լենինի դամբարանում»։ Մինչև օրս շատերն առաջարկում են վերջապես թաղել Լենինի մարմինը, սակայն ՌԴ պետդուման հայտարարեց, որ մարմինը ոչ ոքի չի խանգարում ու կարող է հանգիստ պառկած մնալ։ 

Լենինի մարմինը համարվում է նոր ժամանակների առաջին մումիան։ Այն մշակված է լրիվ նոր տեխնոլոգիաներով ու մարմնի պահպանության վրա աշխատում են բազմաթիվ մասնագետներ։ Դրա շնորհիվ մարմինը գրեթե չի նեխում ու ամբողջովին բաց դրված է ցուցադրության համար։ Տարիներ շարունակ կոմունիզմի կողմնակիցները աշխարհի տարբեր ծայրերից գալիս են այցելելու իրենց միակ ու անկրկնելի առաջնորդին։