Աշխարհում նոր վտանգավոր վիրուս է բռնկվում

Կորոնավիրուսային վարակի բռնկումը, որը նկատվել է վիետնամական Դանանգ քաղաքում և շրջակա նահանգներում, պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսի ի հայտ գալու հետ։

Այն ավելի ագրեսիվ և վտանգավոր է, քան նախկինում հայտնի վարակը։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վիետնամի կառավարության տեղեկատվական պորտալում։

Ներկայումս հայտնի է վիրուսի նոր տեսակի վարակման չորս դեպքի մասին. 2 հիվանդ շնչում է թոքերի արհեստական օդափոխության սարքով (ԻՎԼ): Հետազոտության տվյալներով՝ վիրուսը արագորեն բազմանում է և ավելի արագ է առաջացնում անցումը ծանր վիճակի:

Փորձագետները վիրուսի առաջացման երկու ուղի են նշում ՝ անօրինական միգրանտների մուտքը երկիր, կամ էլ Դանանգի հիվանդանոցներից մեկում վիրուսի մուտացիան: