Առաջիկա ժամերին Իջեւանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը

Առաջիկա ժամերին Իջեւանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։

«Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյան-ը, մանրամասները՝ առաջիկայում»,- գրել է նա։