Առաջին անգամ հայտարարվեց Ադրբեջանի ընկածների թիվը․․․Այն շատ մեծ է

Ըստ ադրբեջանական haqqin.az — ի տվյալների՝ Ադևբեջանն ունի 9-12 հազար ընկած։ Սա իսկապես մեծ թիվ է։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հեռավար Վեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն կատարվում է: Նա հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է դժվար որոշում.

«Այսօրվա ժողովին մասնակցող ցանկացած անձ հասկանում է նմանօրինակ որոշման կայացման պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Եվ մեր խնդիրն է, որ հիմա սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի և իրականացվեն բոլոր ընդունված որոշումները», հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքից հետեւում է, որ Փաշինյանին պահելը նաեւ ՀԱՊԿ խնդիրն է: Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը՝ 17 կուսակցությունները բողոքի ակցիաներ են անում, պահանջելով Փաշինյանի հրաժարականը:

Այն բանից հետո, երբ Լավրովը զգուշացրեց, որ չպետք է այդ ցույցերն ազդեն եռակողմ փաստաթղթի կատարման վրա, ընդդիմադիրները հայտարարեցին, որ իրենց պայքարը Ռուսաստանի ու փաստաթղթի դեմ չէ, բացառապես Փաշինյանի դեմ է: Ընդդիմության հռետորաբանությունը պա տերազմական իրողությունների վերաբերյալ հանգել է նրան, որ Պուտինը միշտ ճիշտ է, չի կարող սխալ լինել, եւ Փաշինյանին մեղադրել են հենց Պուտինին բարկացնելու համար:

Ստացվում է, որ վարչապետի հրաժարական պահանջող հայաստանյան կուսակցությունները այժմ արդեն պայքարում են Պուտինի դե՞մ: Սակայն Մոսկվայի քաղաքական ծրագրերի տրամաբանությունը ենթադրում է, որ մի ձեռքով աջակցելով, մյուս ձեռքով Մոսկվան Նիկոլ Փաշինյանին պահում է ներքին կոշտ ճնշման տակ: