«Առաջին կարգ չեն ուզում տալ, հասկացրել են, որ 2-րդ կարգ կտան․․․»․ Պա տեր ազմի դաշտում երկու ոտքը կորցրած կամավորի ընտանիքն օգնության կարիք ունի

Սեպտեմբերի 27-ին ռա զմադաշտ կամավոր մեկնած 30-ամյա Արգիշտի Միքայելյանի ընտանիքն օգնության կարիք ունի:Տան միակ աշխատողի՝ Արգիշտիի վիրավորվելուց հետո նրանք խնդրի առջև են կանգնել. չեն կարողանում վճարել տան վարձը, գնել սնունդ:«Ամուսինս եղել է Մատաղիսում, առաջին գծում: Սեպտեմբերի 27-ին գնացել է, ամսի 6-ին վիրավոր բերել են Երևան: Ծնկից ներքև կտրված են ոտքերը: Վարձով ապրում ենք Ջրվեժի Ա թաղամասում, ամսական վարձը 35.000 դրամ է:

Պետությունից դեռ ոչ մի օգնություն չենք ստացել, ամուսինս թղթերը ներկայացրել է, ասել են՝ պրոթեզներիդ հարցը լուծվի, նոր կգաս: Այսպես ասած, ձգձգել են: Ճիշտն ասած՝ առաջին կարգ չեն ուզում տալ, հասկացրել են, որ 2-րդ կարգ կտան: Ամուսինս ասել է՝ էլ ինչպե՞ս պետք է լիներ, որ առաջին կարգ տայիք: Մի խոսքով՝ ասել են՝ սպասեք: Հիմա հաճախում է «Մուրացան» հիվանդանոց, վերականգնողական կենտրոն, ասել են, որ պր ոթեզավորումն անվճար է լինելու, բայց դրան դեռ շատ կա, վերքերը պետք է լավանան, ցավ չլինի, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտիի կինը՝ Տաթևիկը:

Նա նշեց, որ նախքան պա տերազմը ամուսինն աշխատել է Ջրվեժի Անտառ-պուրակում՝ որպես տեսուչ, ծառեր են տնկել, պահակություն են արել, ինչպես նաև շինարարությամբ է զբաղվել: Իսկ ինքն ավարտել է բժշկական քոլեջը, բուժքույր է, միշտ ցանկացել է աշխատել, սակայն չի ստացվել: Երիտասարդ ընտանիքն ունի երկու տղա, մեկը 4 տարեկան է, մյուսը՝ 2:

Ընտանիքին օգնելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝ Արգիշտիի անունով.

Հայբիզնեսբանկ 1150013378038019 (ABB, Argishti Mikayelyan), Telcell Wallet +37493507712: