Առաջնագծում զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը

Առաջնագծում զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը: Այս մասին գրառում է արել նրա կնքահայրը՝ Գուրգեն Սարգսյանը:

«Ախպերս, քո սիրած հերոսի խոսքերն եմ քեզ ասում «Մեռնել ապրելու և ապրեցնելու համար, այլ ոչ թե ապրել մեռնելու համար»:

Անմահացավ ախպերս, ընկերս, թանկս, սանիկս։

Ադամս….»:

Ադամը Թատերական ինստիտուտի շրջանավարտ էր: Նա աշխատել է ռեժիսոր Ելենա Արշակյանի թիմում՝ որպես ռեժիսորի օգնական: Նա նկարահանվել է նաև «Կայարան» հեռուստասերիալում: