Առնոլդ Շվարցենեգերի որդին հիացնում է երկրպագուհիներին իր գեղեցկությամբ

Առնոլդ Շվարցենեգերն այն քիչ կուլտուրիստներից է, որոնք համաշխարհային մեծության աստղերի երկնակամարում իրենց արժանի տեղն են գրավել։ Նա դերասան է, մարզիկ, քաղաքական գործիչ և միլիոնների կուռքը։ Հիմա երկրպագուների ուշադրության կենտրոնում արդեն նրա ավագ որդին է՝ Պատրիկը, որին էլ այսօր կներկայացնենք։ 25 տարեկան տղան հիացնում է իր գեղեցկությամբ և հմայքով։

Պատրիկը ծնվել է 1993 թվականին։ Հայրն իր երեխաների դաստիարակության հարցում շատ խիստ է եղել։ Օրինակ՝ տունը հավաքել սովորեցրել է ոչ ավանդական մեթոդներով. եթե գետնին ինչ–որ բան էր ընկած լինում, Տերմինատորն այն պարզապես այրում էր։ Նա նաև կարգապահություն էր դաստիարակում երեխաների մեջ. շուտ արթնանալ, առավոտյան վազել, սառը ջրով լողանալ։

Չնայած խստությանը՝ երեխաները սիրում էին հորը։

Պատրիկը մանկուց տարբերվում էր իր խելացիությամբ ու մտքի ճկունությամբ. 15 տարեկանում ծնողներն օգնեցին նրան իր բիզնեսը բացել։ Տղան հագուստի իր սեփական ապրանքանիշն էր թողարկում։ Զարմանալի է, բայց շահույթը տղան ամբողջովին չէր ծախսում իր հաճույքների վրա, այլ մեծ մասը բարեգործությանն էր ուղղում։

2011 թվականին ողջ աշխարհն իմացավ այն մասին, որ Առնին արտամուսնական կապից երեխա ունի։ Պատրիկը հիվանդագին ընդունեց այդ լուրը, նա ազգանունն անմիջապես փոխեց համացանցում Շրայվերի՝ մոր ազգանվան։ Ավելի ուշ տղան հանդարտվեց և հաշտվեց հոր հետ։

Պատրիկը որոշեց իր կյանքը կապել մոդելային բիզնեսի հետ և սկսեց գովազդել Hudson Jeans, Armani, Ralph Lauren բրենդների երիտասարդական հագուստը։

Հմայիչ երիտասարդը նաև սկսեց կինոյում երևալ։ Նա արդեն ութ ֆիլմերում է խաղացել։ 2018 թվականին դուրս եկավ «Կեսգիշերային արև» ֆիլմը, որտեղ Պատրիկը գլխավոր դերում է հանդես գալիս։

2014 թվականին երիտասարդ Պատրիկը սկսեց հանդիպել սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսի հետ։ Նա նույնիսկ մտածում էր հարսանիքի մասին, սակայն նրանց հարաբերությունները մի տարուց էլ շուտ ավարտվեցին։

Հիմա Պատրիկը հանդիպում է Էբի Չեմփիոնի հետ։ Նրանք միասին են արդեն 4 տարի։

Իսկ ահա Առնոլդի կրտսեր որդին ասես քայլող ՄաքԴոնալդս լինի․․․

Related image