Աստղիկ Սաֆարյանը հրապուրիչ լուսանկարներ է հրապարակել Բարսելոյանից. (լուսանկարներ)

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ ոճային է, ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Այն բաց է ուսերի հատվածում եւ ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։

Աստղիկ Սաֆարյանը հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ծղոտե պայուսակ, արեւային ակնոց եւ խոշոր ակնաջօղեր։

«Փոխեք ձեր հայացքն իրերի հանդեպ , եւ ձեր հոգին կփայլի»,- մեկնաբանություններում գրել է նա։

«Շատ գեղեցիկ եւ ճաշակով», «յուրահատուկ»,- հաճոյախոսություններ են արել հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի, ոճային զգեստ էր կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղերը։