Արայիկ Հարությունյանը փորձել է ճնշում բանեցնել Օնիկ Գասպարյանի վրա, ինչի ի պատասխան ապտակ է ստացել գեներալի կողմից

168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Նա այնտեղ է գնացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ով որոշ ժամանակ անց գնացել է:

ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով Արայիկ Հարությունյանը փորձել է ճնշում բանեցնել Օնիկ Գասպարյանի վրա, ինչի ի պատասխան ապտակ է ստացել գեներալի կողմից: Արայիկ Հարությունյանը ապտակ ստանալուց հետո շատ արագ դուրս է եկել սենյակից: ԳՇ-ում նկատել են, որ Արայիկ Հարությունյանը լացելով է դուրս եկել սենյակից: