Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում,  ինքնազգացողությունը լավ է»,- ասաց Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:

Իսկ Արծրուն Հովհաննիսյանի տելագրամի ալիքից տեղեկանում ենք , որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մա րտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող: