Արմինկան այնքան երիտասարդ է երևում, որ չես կարողանում հավատալ, որ 47 տարեկան է․ (լուսանկարներ)

Արմինկան օգոստոսի 22-ին դարձել է 47 տարեկան: Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին տարեդարձի օրը գրառում էր կատարել Ինստագրամի իր էջում՝ նշելով, որ «տարիքն իրեն չի վախեցնում ու չի ամաչեցնում»:

Տոնական օրը հոբելյարն անցկացրել է մտերիմների շրջապատում: Ռեստորաններից  մեկում կազմակերպված խնջույքին ներկա են եղել երգչուհիներ Շպռոտը, Էմմի Բեջանյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ ուրիշներ, որոնց կտեսնեք ստորեւ ներկայացված լուսանկարում:

Արմինկան խնջույքի լուսանկարներին կից գրել է, որ սիրում է բոլորին: