Արսեն Թորոսյանը ջնջվել է Facebook-ից․ նա հեռանո՞ւմ է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջվել է Facebook-ից․ չկա նրա ո՛չ պաշտոնական, ո՛չ անձնական էջը, որում նա այնքան ակտիվ էր և որը հազարավոր հետևորդներ ուներ։ Նիկոլ Փաշինյանից հետո նա երկրորդ ամենաշատ հետևորդներ ունեցող պետական պաշտոնյան էր։

Հրապարակի հարցին, թե Ինչու, արդյո՞ք միայն ապաակտիվացել է, որպեսզի նոր էջ ստեղծի կամ ինչու է լքել միշտ ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Թորոսյանն իր էջը, նախարարի մամուլի խոսնակը պատասխանել է՝ «Չեմ մեկնաբանում»-ով։