Արտակարգ դեպք ՀՀ-ում. հայրը մկրատով կտտանքների է ենթարկել տղային

Օրերս ՀՕՖ-ի կենտրոն մի երեխա է ընդունվել Մասիսից, որին հարազատ հայրը մկրատի հարվածներով կտտանքների էր ենթարկել: «Ահազանգեցին, ուղարկեցին, ընդունեցինք անմիջապես», — հայտնեց մեզ «Երեխաների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը:

Մի երկու օր անց բարձր տագնապայնության ֆոնի վրա երեխայի մոտ հալյուցինացիաներ են սկսվել, աչքին մահացած մարդիկ են երևացել: Երեխայի մայրը մահացած է:

Նա փորձել է իր ձեռքով կտրել իր վիզը: Նրան ինչ-որ մեկը հուշում է.

«Այս արա, էն արա, դու մարդ չես, դու պետք է քո վիզը կտրես»: Մասիսից եկած դեռահասին արագ, «շտապօգնությամբ» հոգեբուժարան են հասցրել, պայմանով, որ հենց որ սուր վիճակը հաղթահարվի, կարող են հետ բերել ՀՕՖ-ի կենտրոն: