Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ անգամ կերկարաձգվի․ սա կլինի վերջինը․ Ավինյան

Չնայած որոշում է կայացվել երկարաձգելու արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով, սակայն դա կլինի վերջին երկարացումը։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը։

ՀՀ պարետը նշեց, որ վերանայվելու են մի շարք սահմանափակումներ․

«Վերանայվելու է օտարերկրացիների մուտքի հետ կապված հարցը, վերանայվելու են որոշ ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը: Սահմանափակումների թուլացումը կախված է լինելու մեր վարքագծից, թե ինչպես ենք պահպանում հակահամաճարակային կանոնները»,- ասաց Ավինյանը։