Արտառոծ միջադեպ. Միքայելյան հիվանդանոցից մարդկանց տարհանում են․(լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես արդեն հաղորդել ենք ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։

Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին։ 

Հիշծեցնենք, որ այրվում է հիվանդանոցի հետնամանը, որտեղ ընթանում են կորոնավիրուսի բաճանմունքի շինարարական աշխատանքները։