Արտառոց դեպք ՀՀ-ում․ 6-ամյա երեխան ընկել է բարձրահարկ շենքից

Գյումրիում այսօր՝ հուլիսի 15-ին, 4-րդ հարկից 6 ամյա երեխա է ընկել: Նա տեղափոխվել է Երևան:

Տղա երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից:

Երեխան ունեցել է գանգի բազմակի կոտրվածքներ, գլխուղեղային ծանր վնասվածք:

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ:

Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետեւ ռեանիմոբիլով տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ եւ այլ վնասվածքներ։

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- գրել է նա։