Արտառոց դեպք մարզերից մեկում. ամուսինն ու նրա մայրը պահանջել են, որպեսզի հարսը դեռևս չծնված երեխայից ազատվի

Հհանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի բնակչի դիմումի փաստով:

Տարածքային ոստիկանություն է դիմել 28-ամյա Անի Մ.-ն և հայտնել, որ հունիսի 20-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 33-ամյա ամուսինը՝ Արծրուն Ա.-ն և նրա 52-ամյա մայրը իրենց գյուղի առանձնատանը ստիպել և պահանջել են, որ նա ազատվի դեռևս չծնված իր երեխայից,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Աղբյուրի  տեղեկություններով՝ Անի Մ.-ն հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս նրան դուրս են արել տանից: