Արցախը հանձնող մարդու հանձնարարականները դուք չպետք է կատարեք. Իվետա Տոնոյանը՝ ուժայիններին

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր պատսպարված էր տարատեսակ նկուղներում, ապաստարաններում, ըստ որոշ տեղեկությունների, Սորոսի գրասենյակներում, ԱՄՆ դեսպանատան նկուղներում, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ ոորման պատասխանատվությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետո Տոնոյանը:

«Ես այս պահին արդեն ունեմ տեղեկատվություն, փաստերը ձեռքիս տակ կան, որ ֆեյսբուքյան  քոմենթների մակարդակով «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել, կամ տեղյակ են եղել հայտարարության միայն առաջին հատվածին: Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլի» իմ գործընկերներից, որպեսզի անվանական ասեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հաղորդագրության տակ, որպեսզի հասկանանք, թե ովքեր են, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսում են  Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը: Ազգը պետք է իմանան նրանց անուն առ անուն:

Ես նորից հորդորում եմ իմ գործընկերներին դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք, հնարավորություն, որպեսզի մենք  կարողանանք նրանց փրկել ժողովրդի ցասումից ու զայրույթից.,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը ընդգծեց, որ այդ հայտարարությամբ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է հակադրություն փնտրել Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում, խաղաղապահների տեղակայման հարցի առնչությամբ. «Ես խորապես ցավում եմ, որ «Իմ քայլին» թվում է, թե իրենք նման պրիմիտիվ մանիպուլյացիաներով կարող են հանրության ուշադրությունը շեղել մեր օրակարգից: ԲՀԿ-ն մշտապես նշել է, որ ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը եղել է Ռուսաստանը, սակայն երբ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կոնկրետ գործընթաց սկսելու վերաբերյալ, մեր երկրի իշխանությունների կողմից արժանացել է արհամարհանքի:

Ինչու, երբ հարցը կարելի էր քննարել դեռ սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ զոհերի մոտեցող վիրավորների, անհետ կորածների, գերեվարվածների ցուցանիշ, չկորցնել այն տարածքները, որոնք այլեւս մերը չեն այսօր, ինչու իշխանությունները չգնացին այդ քննարկումներին: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»:

Դա դիմեց ուժային կռույցների աշխատակիցներին՝ նշելով. «Արցախը հանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած մարդու հանձնարարականները դուք չպետք է կատարեք»: