Արփի Գաբրիելյանի առաջնեկի ծնունդից հետո բացառիկ լուսանկար է հրապարակել

Հուլիսի 4-ին լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի առաջնեկը՝ Ռոբերտը։ Նորաթուխ մայրիկն  անգամ որդու հետ միայն մեկ  լուսանկար է հրապարակել

Այսօր դերասանուհին դեռ հղի լուսանկար է հրապարակել ու շնորակալություն հայտնել իր բժշկին։

Երեխայի ծնունդն իսկական հրաշք է… Իսկ այդ հրաշքն իրականանում է այն բժշկի օգնությամբ, ում ընտրել և վստահել ես։

Բժիշկ Անդրանիկ Պողոսյան՝ մի մարդ, ում շնորհիվ ես զգացի անբացատրելի երջանկության մի զգացում՝ ես մայր դարձա… մի մարդ, ով բազմաթիվ կանանց մայրության բերկրանք է պարգևել ։ Շնորհակալ եմ Ձեզ անչափ Անդրանիկ Պողոսիչ ։

Ուզում եմ իմ մեծագույն շնորհակալությունը հայտնել Էրեբունի ԲԿ-ի ողջ անձնակազմին, բոլոր
բուժաշխատողներին, Հատուկ շնորհակալություն
Ալլա Քուշկյանին՝ նման լավ վերաբերմունքի համար…   

Եվ իհարկե շնորհակալ եմ հազարավոր շնորհավորանքների , մաղթանքների , ջերմ ու բարի խոսքերի համար, որոնք ես մինչ օրս ստանում եմ Ձեզնից սիրելիներս… 

Թող որ ձեր բարի մաղթանքները կրկնապատիկ Ձեզ վերադառնան,- գրել է նա։