«Ափսո՜ս, Արմեն ջան, որ այս Սեպտեմբերի 1-ն առանց քեզ կսկսենք. Բացակադ` հարգելի չէ». Ավտովթարից մահացած ընտանիքի մասին (լուսանկար)

Ինչպես նշվել է՝ օգոստոսի 9-ին, ժամը 16։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Մ. Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։

Մահացածները ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինն ու երեխաներն են:

Աննա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ափսո՜ս, Արմեն ջան,
որ այս Սեպտեմբերի 1_ն առանց քեզ կսկսենք։
Բացակադ` հարգելի չԷ՜՜՜՜՜՜
Դասարանդ շա՜՜՜տ կկարոտի քեզ ձագուկ …….

Ճակատագրի հեգնանք ,
Փորձանք ,
Անզգուշություն….
Թե ինչ ……
Բառեր չկան , անիմաստ են …….

Փաստ է ` 4 կիսատ ճակատագիր ….
Տոմա ջան սիրտս ցավումա ՜՜՜՜

Լույսի մեջ մնացեք լուսավոր մարդիկ: