Բայդենը պատմական ռեկորդ է սահմանել ԱՄՆ նախագահի ընտրություններում ստացած ձայների քանակով

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ընտրություններում ավելի շատ ձայն է ստացել, քան այս պաշտոնի որևէ այլ թեկնածու պատմության մեջ, ինչը հետևում է The Guardian-ի ներկայացրած տվյալներից: Երևանի ժամանակով ժամը 01:31-ի դրությամբ հաշվարկված քվեաթերթիկներից 69.759.833-ը եղել է նրա օգտին: Այսպիսով, Բայդենը գերազանցել է 2008թ.-ին Բարաք Օբամայի կողմից սահմանված ռեկորդը (69.498.516):

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ընտրողների ձայների քանակը և ընտրիչների ձայները, որոնք որոշում են հաղթողին, նույնը չեն: Համաժողովրդական քվեարկությամբ ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն կարող է պարտվել «ընտրիչների» ձայներով: