Բանջարա՝ պրոֆեսիոնալ մարդասպան-պարողների միակ ցեղն աշխարհում, որն իր համբավով անցել է անգամ նինձյաներին. ինչպե՞ս են նրանք ապրում

Բանջարա՝ ցեղ, որը համարվում է պրոֆեսիոնալ մարդասպան պարողների միակ ցեղն աշխարհում, ովքեր կրթել, դաստիարակել ու մեծացրել են իսկական մարդասպանների, որոնք իրենց կարողություններով գերազանցել են անգամ ամենահեղինակավոր նինձյաներին։ Ինչո՞ւ են մինչ օրս նրանցից սարսափում Հնդկաստանում։ 

Գիտակցումը, որ այն ցեղերը, որոնք ապրում են Աֆրիկայի խորքերում, դուրս են քաղաքակրթությունից, մարդուն տրվում է բավականին հեշտորեն, սակայն գիտակցել, որ մեր օրերում կան ցեղեր, որոնք ապրում են քաղաքակրթության մեջ ու, միևնույն է, դուրս են դրանից, բավականին դժվար է։ Այդպիսին է հենց բանջարա ցեղը, որը, ապրելով Հնդկաստանի այլ բնակիչների հետ, միևնույն է, պահպանում է իր ավանդույթներն ու սովորույթները և ապրում այնպես, ասես քաղաքակիրթ աշխարհն անգամ իրենց կողքով չի անցել։ 

Ցեղը հատկապես հայտնի է նրանով, որ այստեղ ցեղի բոլոր ներկայացուցիչներն անխտիր գիտեն պարային արվեստի բոլոր կանոնները։ Կանայք այնքան լավ պարուհիներ են, որ հենց պարի միջոցով էլ կարողանում են հրաշալի գումար վաստակել։ Հնդկաստանում գիտեն, որ լավագույն պարուհիները հենց այս ցեղում են լինում, սակայն շարունակում են վախենալ ցեղից ու որքան հնարավոր է հեռու մնալ ցեղի ներկայացուցիչներից. ինչո՞ւ։ 

Խնդիրն այն է, որ այս ցեղը հայտնի է իր լեգենդար հեղինակությամբ. հնում հենց այս ցեղում էին հավաքված Հնդկաստանի բոլոր լավագույն մարդասպանները։ Մարդիկ անասելի չափով մեծ գումարներ էին ծախսում ցեղի մարդասպաններից մեկին վարձելու համար, որպեսզի նրանք սպանեն իրենց թշնամիներին։ Ասում են, որ այս ցեղի մարդասպաններն իրենց գործն այնքան լավ էին անում, որ անգամ ամենահայտնի նինձյաները նախանձում էին նրանց կարողություններին։ Ցեղում դեռ փոքրուց երեխային պրոֆեսիոնալ մարդասպան էին մեծացնում, ով կարող էր անգամ մանուկ հասակում հրաշալի մարդ սպանել ու անհետանալ այնպես, որ ոչ ոք չկարողանար նրան գտնել։ 

Ահա սա է պատճառը, որ մինչ օրս Հնդկաստանի բնակչությունը սարսափում է ցեղի ներկայացուցիչներից ու աշխատում նրանց հետ կոնֆլիկտի մեջ չմտնել։ Այստեղ վստահ են, որ որքան էլ առաջին հայացքից անմեղ թվան այս ցեղի ներկայացուցիչներն ու ինչքան էլ փորձեն իրենց պարային կարողություններով զարմացնել բոլորին, մեկ է, նրանք պահպանում են իրենց մարդասպանի կարողություններն ու ամեն հարմար առիթի կարող են դրանք օգտագործել ու վերացնել դիմացինին։ 

Չնայած այս խոսակցություններին՝ ցեղում շարունակում են խաղաղ կյանք վարել։ Այստեղ նախընտրում են գույներ, ու հատկապես ցեղի կանայք այնքան վառ ու գունեղ են հագնվում, որ անհնար է դառնում նրանց չնկատելը։ Հասարակության վախերին նրանք նորմալ են վերաբերվում ու չեն նեղվում նրանից, որ իրենցից փորձում են հեռու մնալ։ Միայն խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ ցեղում որոշում են որևէ մեկին ամուսնացնել։ 

Բանն այն է, որ այստեղ վստահ են, որ ցեղի ներսում ամուսնությունները մեծագույն մեղք են, քանի որ ցեղում բոլորը քույրեր ու եղբայրներ են ու չեն կարող իրար հետ ընտանիք կազմել։ Այդ պատճառով ցեղում նախընտրում են ամուսնանալ այլ ցեղերի ներկայացուցիչների հետ։ Միայն այս ժամանակ է, որ նրանք բավականին դժվար են գտնում հարմար փեսացուների ու հարսնացուների, որովհետև շատերը վախենում են նրանց հարս կամ փեսա դառնալ։ Մնացած պարագաներում ցեղն իր կյանքից ոչ մի կերպ չի դժգոհում։