Բաքվի համար դժվար է մարսել «հաղթանակը»

Lragir.am-ը գրում է՝

Ադրբեջանում հարցում են անցկացրել, եւ պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը հայերի հետ համատեղ կյանք չի պատկերացնում։ Ավելին, շատերն ասել են, որ հակամարտությունը լուծված չէ, եւ պшտ երшզմը ոչինչ չի փոխել։

Ադրբեջանի փախստականների հարցերով հանձնաժողովը, իր հերթին, զգուշացրել է, որ «ազատագրված տարածքներ վերադառնալ չցանկացող» տեղահանված անձինք կզրկվեն արտոնություններից։ Բաքուն փաստորեն խոստովանում է, որ մարդիկ չեն ուզում վերադառնալ, անգամ հանուն արտոնությունների։

Ալիեւը ստիպված է խոստովանել, որ նոր ճանապարհ է կառուցվում դեպի Շուշի, «որովհետեւ ավանդական ճանապարհներն այդ քաղաք ներկայում այնքան էլ ընդունելի չեն մեզ համար»։ «Ճիշտ է, մենք օգտվում ենք այդ ճանապարհներից, բայց օգտվում ենք ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Կարմիր շուկայի տարածքով։ Այսօր Շուշի հասնելու համար պարտադիր պետք է նոր ճանապարհ կառուցել, եւ մենք արդեն սկսել ենք աշխատանքը», – ասում է Ալիեւը։

Մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ Բաքուն պաշտոնապես հերքել է տեղեկությունը, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանում երեք ռшզմшբազա բացել։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է անընդհատ հավաստիացնել, որ որոշումները սուվերեն են կայացվում։ Ընդ որում, աշխարհում վստահ են, որ «Թուրքիան Ադրբեջանին Հայաստանի դեմ ռшզմшկան գործողություններում օգնության դիմաց Ադրբեջանի տարածքում առանձնահատուկ իրավունքներ կստանա, ընդհուպ մինչեւ էքստերիտորիալություն»։ Այս մասին հայտնում է իրանական Farda-ն։

Ադրբեջանը կարծես արդեն սկսել է հասկանալ, որ հրшդшդարի հայտարարությունը չի նախատեսում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վերադարձ Բաքվի վերահսկողության տակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լեհ ռшզմшկան փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը։

Նրա խոսքով, այս հայտարարությունն ավելի շատ խոսում է Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի վերահսկողության երկարաժամկետ կորստի մասին։ «Ուրախությունն աստիճանաբար վերափոխվում է զայրույթի։ Ռուսներն ազդանշան են տվել Ալիեւին, որ ստիպված է լինելու ընդունել դա եւ որպես նախազգուշացում անսպասելի հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ուղղաթիռի խnցnւմը պատահական չէր, այլ սպш նnւթյnւն», – գրել է փորձագետը։

Դատելով բաց աղբյուրներից՝ Ադրբեջանը բախվել է լուրջ խնդիրների։ Առաջին, պարզվել է, որ «ազատագրված» հողերը նախկին փախստականների համար չեն, այլ ուրիշների, եւ տեղահանված անձինք չեն ուզում հետ վերադառնալ անգամ արտոնություններից զրկվելու վախի ներքո։ Երկրորդ, հանրությունը չի կարծում, որ հակամարտությունը լուծված է, եւ Ալիեւը, որը փորձում է ամրացնել իր իշխանությունը «վերադարձնելով Ղարաբաղը», ստիպված է լինելու պատասխանել հարցի՝ ու՞ր է Ղարաբաղը եւ ինչպե՞ս գնալ Շուշի։ Երրորդ, հարցեր են առաջանալու Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ։

Բաքվի համար դժվար է մարսել «հաղթանակը», որը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի անմիջական աջակցությամբ։ Հանուն արդարության պետք է նկատել, որ ինչպես Հայաստանում 1994 թվականի հետո, այնպես էլ Ադրբեջանը հիմա չգիտեն ինչ անել Արցախի, նրա բնակիչների հետ, որոնք այդ հողի տերն են ու չեն պատրաստվում լքել այն՝ օրինական իրավունքներ ներկայացնելով։ Արցախցիների հարցերին չի կարող պատասխանել նաեւ Ռուսաստանը, որն ապահովել է իր ռ[զմ[կան ներկայությունն Արցախում, բայց գիտի, որ հյուր է։

Արցախցիների հողի ու կյանքի իրավունքն անքակտելի է, անկախ այն բանից ճանաչված է, թե ոչ։ Մոսկվան, Բաքուն, Անկարան եւ անգամ Երեւանը պետք է հաշվի նստեն դրա հետ։ Տերը ողջ է եւ չի պատրաստվում լքել իր տունը։