Բելառուսի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ

Բելառուսի խորհրդարանը խստորեն դատապարտում է հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձերը: ԱԺ-ն կարծում են, որ ուղղորդված խմբերը նպատակադրված պառակտում են հասարակությունը:

«Չպետք է թույլ տալ, որ երիտասարդությունը մանրադրամ դառնա այն անձանց ձեռքերում, ովքեր ցանկանում են թեժացնել իրավիճակը:

Ամեն մի քաղաքացի պարտավոր է պահպանել կանոնները, իսկ պետությունը՝ ապահովել իրավակարգն ու հանգստությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատգամավորները հայտնել են, որ բելառուսցիների մեծամասնությունը կողմ է անկախ պետություն կերտելուն, որի «հիմնական առաջնահերթությունը մարդն է, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը»:

Նրանք նաև համաչափ են համարել ուժայինների գործողությունները ցուցարարների նկատմամբ: