Բելլա Քոչարյանն Արցախում է. (լուսանկարներ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանն այցելել է Արցախ:

Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Կարոտած, կրկին Արցախում

2040-ամյա Տնջրի ծառը շատ բան է տեսել… ծառի փչակում կարող է տեղավորվել 100-ից ավելի մարդ, Արցախն էլ հենց այսպիսին է` դարերի փոթորիկների միջով անցած, բայց կանգուն իր տեղում ու հյուրընկալ»,- գրել է Քոչարյանը: