Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառ դարձած «լողացող ռումբը» նախատեսված էր Մոզամբիկի համար. CNN

Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ Լիբանանում հետաքննությունը շարունակվում է, պաշտոնյաները նշել են հնարավոր պատճառի մասին ։ Այն է՝ գյուղատնտեսական պարարտանյութերը, որոնք տարիներ շարունակ պահվում էին Բեյրութի նավահանգստում ՝ առանց անվտանգության միջոցների՝ չնայած տեղական իշխանությունների նախազգուշացումներին:

CNN-ը հայտնում է, որ խմբագրությունը վերանայել է փաստաթղթերը և բացահայտել են, որ 2013 թ.-ին Բեյրութ է մուտք գործել ռուսական նավ ՝ 2750 տոննա ամոնիումի նիտրոտով: «Rhosus» անունով շոգենավը նախատեսված է եղել Մոզամբիկի համար, բայց կանգ է առել Բեյրութում՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը պարբերաբար պնդում էր, որ նավը լողացող ռումբ է։

«Այս պահեստավորված իրերը՝ անբարենպաստ կլիմայի պայմաններում պահելու ծայրահեղ վտանգի պատճառով մենք նորից դիմում ենք նավահանգստի ադմինիստրացիային, կոչ ենք անում արտահանել ապրանքներն անմիջապես նավահանգստից», — 2016-ին գրել է Չավիչ Մերհին՝ մաքսային ծառայության նախորդ պետը։

«Լողացող պայթուցիկը»

2013-ին «Rhosus» անունով շոգենավի անձնակազմը լքել է նավը, որովհետև աշխատավարձ չեն ստացել: Դրա մասին ոչինչ չկասկածող նոր անձնակազմը կապիտանի գլխավորությամբ ստանձնում է պարտականությունները: Մի քանի ամիս անց Բաթումիի նավահանգստից 2750 տոննա ամոնիումի նիտրատ բարձած նավը ուղևորվում է Մոզամբիկ։

Ճանապարհին անձնակազմը միջազգային նավագնացության արհմիություններից իմանում է, որ նախկին անձնակազմին չեն վճարել, իսկ Բեյրութի նավահանգստում նավը առգրավում են, որովհետև նավահանգստի գումարը նույնպես վճարած չեն լինում:

Լիբանանյան իշխանությունները բոլորին բաց են թողնում, իսկ կապիտանը ևս 4 նավաստու հետ մնում են որպես «գերի»: 11 ամիս անց նրանց հաջողվում է վառելիքը վաճառել, փաստաբան վարձել։ Դատարանի որոշմամբ Լիբանանը լքելու իրավունք են ստանում։ Նավն ու բեռը այդպես էլ մնում է նավահանգստում: Որոշվում է բեռը պահել նավահանգստի պահեստում, իսկ նավը խորտակվում է։

6 տարի սելիտրան մնում է պահեստում, որի պատի մի հատվածի վրա անցք է լինում, որտեղից հնարավոր էր, որ գողություն կարվեր: Լիներ դա մեկ այլ երկրում, գուցե ամբողջն արդեն գողացած լինեին: Հսկա անցքը որոշում են փակել,- հաղորդում է CNN-ը:

Ըստ նախնական վարկածի՝ անցքը փակելու շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվում է եռակցման սարք, որից թռած կայծից բռնկվում է հրավառության պարագաները, հետո կրակի ահռելի զանգվածից տաքացած ամոնիումի նիտրատը պայթում է՝ ոչնչացնելով նավահանգիստը ու Բեյրութի մի հատվածը:

Բադրի Դեհերը CNN–ին հավաստիացրել է, որ ինքը 6 նախազգուշացնող նամակ է ուղարկել, որոնք այդպես էլ անպատասխան են մնացել իշխանություններից։