Բերման են ենթարկել Աշոտ Բլեյանն ու Վիգեն Ավետիսը

Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին։ Այս մասին տեղեկանում ենք կրթահամալիրի կայքից։

«ՀՀ Ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար։

Բերման են ենթարկել նաև կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին»,- նշվում է հաղորդագրությունում։