Բերման է ենթարկվել ակցիայի 43 մասնակից. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը լուսանկարներ է տարածել այսօրվա բողոքի ակցիայից` կից գրելով. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր մեր իրականացրած ակցիայի արդյունքով Երևանի տարբեր ոստիկանական բաժանմունքներ են բերման ենթարկվել ակցիայի շուրջ 43 մասնակիցներ։

Մեր պայքարը շարունակվում է, մեզ լռեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են։ Պայքար հանուն արժանապատվության»։