Բզկտված հայրենիքի վերջին հույսը. Ո՞վքեր կարող են փրկել Հայաստանը

Այսօր տարածվել էր տեղեկություն, որի համաձայն Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը հայտարարել է, որ ադրբեջանցիները հիմա Սոթքի հանքի տարածքում են։ Ավելի ուշ պետական մարմինները հերքեցին այդ տեղեկությունը, սակայն լրահոսը պարզապես ողողվեց այդ մասին փաստող տեսանյութերով:

Հայաստանը փաստացի անտերության է մատնված: Սահմանների, կորած զինծառայողների և ապագայի վերաբերյալ չկա որևէ տեղեկություն: Այս իրավիճակում քաղաքական ուժերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը, ում անգամ չեմ աջակցում արդեն իր մոլի սատարողները:

Գլխավոր հարցը հետևյալն է՝ ո՞վ կարող է փրկել Հայաստանը: Ինչու ենք նշում անձ, այլ ոչ քաղաքական թիմ, որովհետև մեր հասարակությունը սիրում է անձերին: Եվ այսպիսով, փորձենք հասկանալ:

Արմեն Սարգսյան

Անգլիայի հետ մեծ կապեր ունեցող, ԱՄՆ նոր նախագահ Բայդենի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող մարդը կարող է դիտարկվել այդ պաշտոնում: Այստեղ կա մեկ խանգարող խնդիր՝ ՌԴ-ն: Ինչպես հայտնի է «անգլիական նավերը և ռուսական ցուրտը» լուրջ ոսոխներ են:

ՌԴ-ն, որը ակնհայտորեն ավելի ազդեցիկ դեր է ստանձնել Հայաստանի և մնացյալ Արցախի տնտեսական, անվտանգային և քաղաքական հարցում, քան այլ երկիր ու չի հանդուրժի անգլոսաքսոնական առաջնորդ: Այդ ամենին ավելանում է նաև ժողովրդի հակասական կարծիքը իր մասին ու կարծես թե դառնում է այդքան էլ ոչ հաճելի ղեկավար, բայց որպես ժամանակավոր և այս ճգնաժամից հանելու համար կարող է դիտարկվել։

Կարեն Կարապետյան

Մարդ, որ իր կերպարով նման էր լուսահոգի Դեմիրճյանին, ուներ շատ լավ թիմ, որը սակայն ոչ միշտ էր լեզու գտնում նախկին իշխանության որոշ անդամների հետ: Կարապետյանը շատ լավ հասկանում է ճգնաժամային կառավարումից, գերազանց հարաբերություններ ունի ռուս ներդրողների հետ, ՌԴ իշխանության մասին խոսելը անգամ ավելորդ է: Կարապետյան Կարենը որևէ վատ արարքով աչքի չէր ընկել և ուներ ու ունի մեծ հեղինակություն:

Ստեղծված իրավիճակում նա կարող է հանել Հայաստանին տնտեսական կոլապսից, դե իսկ իր ներկայությամբ վստահություն ստեղծել ՌԴ իշխանությունների մոտ ՀՀ իշխանությունների նկատմամբ և բանակցային գործընթացում օգտագործել ռուսական դիվանագիտության ողջ արսենալը: