Բժիշկները խորհուրդ են տալիս ԱՆՊԱՅՄԱՆ օգտվել այս կոճակից. ահա թե ինչու

Մարդիկ ավելի և ավելի շատ ժամանակ են անցկացնում ավտոմեքենայում:

Մեքենայում անշարժ նստելը վնասում է օրգանիզմին: Այդ վնասումները կապված են շրջակա միջավայրի աղտոտվածության հետ:

Ու երևում է՝ փակ պատուհանները մեքենայի տիրոջը լիովին չեն պաշտպանում քաղցկեղածին մասնիկներից:

Շատերը մոռանում են (ոմանք չգիտեն) օդի ներքին վերամշակման գործառույթի մասին:

Կոնդիցիոների աշխատելու դեպքում օդափոխման անցքերից դուրս եկող օդը կարող է վերցված լինել փողոցից կամ ավտոմեքենայի սրահից: Այն ֆիլտրով է անցնում:

Սակայն փողոցից օդ վերցնել ոչ միշտ է կարելի: Որոշ դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս ներքին վերամշակման ռեժիմն օգտագործել:

Եթե խցանման մեջ եք, օդը, որը կոնդիցիոները կվերցնի փողոցից, ավելի շատ քաղցկեղածին մասնիկներ կպարունակի, որոնք կան արտանետված գազերում:

Ներքին օդափոխման ռեժիմը կարող է կոճակ կամ լծակ լինել, գլխավորը՝ չմոռանալ դրանից օգտվել: