Բոլոր հեռացվող նախարարները երկու պայման են դրել Նիկոլ Փաշինյանի առաջ

Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Բոլոր հեռացվող նախարարները երկու պայման են դրել Նիկոլ Փաշինյանի առաջ:

1.իրենցից չվերցնել դիվանագիտական անձնագիրը, որպեսզի երկիրը արագ ու անարգելք լքելու հնարավորություն ունենան: Սա ի դեպ ապօրինի է:

2.հատկացնել առնվազն 4 հոգուց բաղկացած զինված թիկնազոր: Սրա իրավունքը չունեն, բայց այդ հարցը լուծել են վարչապետի հատուկ կարգադրությամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային իրավունքի տեսակետից՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է, հետևաբար Ռուսաստանն իրավունք չուներ միջամտել տարածաշրջանում ռազմական գործողություններին: Կրեմլի ղեկավարն այս հարցի նրբությունները բացատրել է «Россия-1» հեռուստաալիքի եթերում:

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը: