Բողոքի ցույցեր և անկարգություններ Բելառուսում․ (լուսանկարներ)

Անցած գիշեր Մինսկում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մի մարդ է զոհվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով պատմել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Վալենտին Ստեֆանովիչը:

Ոստիկանության նկատմամբ զանգվածային անկարգությունների կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել, հայտարարել է Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը, փոխանցում է Sputnik-Բոլառուս-ը:

«Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ անկարգությունների եւ հարձակումների փաստերի առթիվ: Այսօր երեկոյան նրանք տեղի են ունեցել Մինսկ քաղաքում եւ երկրի մի շարք այլ շրջաններում»,- Նոսկեւիչի հայտարարությունը մեջբերում է ԲելՏա պետական գործակալությունը:

Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ անկարգություններին մասնակիցներին սպառնում է 8-ից մինչև 15 տարվա ազատազրկում:
Ըստ Նոսկեւիչի` «բոլոր անօրինական գործողություններն ուղեկցվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարձակումներով, որոնցից տասնյակ մարդիկ վիրավորվել են»:

Նա նշել է, որ իրավախախտումներն ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, դիմադրությամբ  իշխանությունների ներկայացուցիչներին, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ստուգումների ընթացքում որպես զենք գրանցվել են աղբարկղեր, նստարաններ, ձողեր, ճարմանդաքարեր, ապակե շշեր եւ դյուրավառվող հեղուկներ:

«Ներկայումս դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 քննիչ»,- ասել է քննչական կոմիտեի ղեկավարը: