Բջջային հեռախոս. Ի՞նչ հեռախոս գնել

Բջջային հեռախոս գնելիս մենք կարևորում ենք, որ հեռախոսը լինի հզոր, պրակտիկ, հեշտ կիրառելի և ոչ շատ թանկարժեք:

Ահա մի քանի խորհուրդներ, թե ի՞նչ հաշվի առնել նոր հեռախոս գնելիս.

  1. Էկրան

Եթե Դուք թանկարժեք հեռախոս եք գնում, ապա բնականաբար ակնկալում եք, որ բարձրորակ ապրանք ձեռք կբերեք: Կարևոր նախապայմաններից մեկը հենց էկրանն է: Այն պետք է լինի մեծ, որպեսզի աչքերը չլարվեն, սակայն ոչ այնքան մեծ, որ մի ձեռքով դժվարանաք գործողություններ կատարեք:

  1. Ֆունկցիոնալություն

Կազմեք ցուցակ, որը կներառի այն բոլոր գործողությունները, որ պլանավորում եք անել հեռախոսի միջոցով: Գուցե այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, հնարավոր է նաև մատչելի հեռախոսի պայմաններում:

  1. Դիմացկունություն

Եթե Դուք հաճախ եք ցուրտ եղանակին լինում անտառներում և սարերում, ապա պետք է գնել հեռախոս, որ կդիմանա նման պայմանների:

  1. Չափս և կշիռ

Այս երկու չափորոշիչն էլ չափից դուրս կարևոր են: Եթե Դուք սիրում եք հեռախոսը պահել գրպանի մեջ, ապա այն շատ մեծ չի կարող լինել:

  1. Երկու քարտի հնարավորություն

Եթե աշխատանքի բերումով Դուք երկրորդ հեռախոսահամար պետք է ունենաք, ապա խորհուրդ ենք տալիս երկու հեռախոս անիմաստ պահելու փոխարեն գնել այնպիսի հեռախոս, որն ունի երկու քարտի հնարավորություն:

  1. Տեսախցիկ

Շատերի համար հեռախոսը այսօր փոխարինում է տեսախցիկին: Սա հենց այն չափորոշիչն է, որը զգալիորեն տարբերվում է մոդելից մոդել: Այսպիսով, եթե պլանավորում եք պրոֆեսիոնալ լուսանկարներ անել, համոզվեք, որ Ձեր նախընտրելի մոդելը ունի անհրաժեշտ մեգապիքսելները, ինչպես նաև HD վիդեո նկարելու հնարավորություն:

  1. Հիշողություն

Եթե շատ եք լուսանկարներ և հոլովակներ նկարում, ապա համոզվեք, որ հեռախոսն ունի լավ հիշողություն: Ներքին հիշողությունը պետք է առնվազն լինի 32գբ:

Բջջային հեռախոս: Գներ