Բրիտանական տաճարի խորանում հայտնվել է սևամորթ Քրիստոսի նկարը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Հարթֆորշիր կոմսության Սուրբ Ալբանի տաճարում՝ խորանի վրա, տեղադրվել է Հիսուս Քրիստոսի նկարը, որը մաշկի մուգ գույն ունի։ Այն տեղադրվել է տաճարում՝ ի աջակցություն «Սևամորթների կյանքը նշանակություն ունի» շարժման:
Այն նկարվել է 11 տարի առաջ՝ 2009-ին, նկարիչ Լորա Մեյ Ուեդսվորթի կողմից՝ Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» որմնանկարների մոտիվներով։ Որպես բնորդ հանդես է եկել մի երիտասարդ՝ Յամայկայից։ Լուսանկարչի կարծիքով՝ Քրիստոսին պետք չէ պատկերել բացառապես սպիտակ մաշկով:
«Փորձագետները համակարծիք են, որ նա (Քրիստոս, — խմբ.), ամենայն հավանականությամբ, ունեցել է Մերձավոր Արևելքի մարդկանց դիմային առանձնահատկությունները, բայց դարեր շարունակ եվրոպացի նկարիչները պատկերել են Քրիստոսին այնպես, ինչպես իրենք են պատկերացրել», — շեշտել է նկարիչը:
Նկարը հնարավոր կլինի տեսնել հուլիսի 4-ից, երբ տաճարը բացվի այցելուների համար:

