Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով»։

Երևան քաղաքում

Հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ին գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:

Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան 40.10C (1989թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C