Գազանջատում հետևյալ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 15․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցի թիվ 2 և 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Օգոստոսի 27-ին ժամը 11․00-ից մինչև ժամը 13․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի, 5-րդ փողոցի 1-ին, 2-րդ փակուղիների, թաղամասի 4-րդ և Սասունցիներ փողոցների, Երևանյան խճուղի թիվ 94-ից մինչև 98-ը ներառյալ առանձնատների,

ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արարատի մարզի Տափերական գյուղի գազամատակարարումը: