Գայա Արզումանյանի ցնցող կատարումը Դադիվանքում. (տեսանյութ)

Արցախի համար ճակատագրական օրերին հաճախ է հիշվում Գայա Արզումանյանի հայտնի կատարմամբ հնչող «Այայի երկիր, Արցախ» հուզառատ ու ոգեշունչ երգը: Երգում խտացված է հայերի համար սրբազան համարվող Արցախի համար մղված ողջ պայքարի պատմությունն ու ոգին: Դադիվանքն այս օրերին հայերի և աշխարհի սրտացավության կենտրոնում է, քանի որ մշակութային մեծ արժեք է ներկայացնում, իսկ այդ տարածքը նախատեսվում է հանձնել ադրբեջանցիներին:

Բոլորն էլ գիտեն ադրբեջանցիների վերաբերմունքը մշակութային արժեքների նկատմամբ: Այդ վերաբերմունքն իր գագաթնակետին է հասնում հատկապես այն ժամանակ, երբ հարցը բերաբերում է հայկական մշակույթին: Հենց դա է բոլորի անհանգստության պատճառը: Մարդիկ վերջին օրերին չեն հեռանում Դադիվանքի մոտակայքից:

Անձամբ Գայա Արզումանյան ևս եղել է Արցախում, Դադիվանքում: Նա Դադիվանքի սրբազան պատերի ներքո կենդանի հնչողությամբ կատարել է իր հայտնի երգը, որը պարզապես անհնար է լսել առանց արցունքի ու փշաքաղվելու: Այդ հուզիչ պահի տեսագրությունը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: