Գեղամին չեմ զանգել, անգամ չկարողացա գնալ Աբգարի հոգեհանգստին, որովհետև ինձ մեղավոր էի զգում ու պատկերացնում էի, թե Գեղամն իրան ինչքան մեղավոր ա զգում

Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Գեղամ Նազարյանին ճանաչում եմ 2007 թվականից, այն ժամանակ Գեղամը Հայք օրաթերթի խմբագիրն էր ես էլ էդ ժամանակ իմ «ոսկե երիտասարդությունն» էի ապրում: Ամեն օր համալսարանի դասերից հետո խմբագրությունում էի անցկացնում, իսկ շաբաթ կիրակի օրերը Գեղամենց հետ գնում էի ֆուտբոլ խաղալու: Էդ ժամանակ Գեղամի երեխեքը շատ փոքր էին ու էսօրվա նման հիշում եմ, թե ոնց էր Գեղամը ամեն օր թերթը տպագրության տանելուց պատմում երեխեքի մասին: 2012-ից հետո Գեղամի հետ տարբեր քաղաքական հայացքների պատճառով չէինք շփվել, բայց, երբ հոկտեմբերի 10-ի կողմերը իմացա, որ Աբգարը անհետ կորածների թվում ա ամեն օր ընկերներիս միջոցով փորձում էի տեղեկություն ստանալ:

Գեղամին չեմ զանգել, անգամ չկարողացա գնալ Աբգարի հոգեհանգստին, որովհետև ինձ մեղավոր էի զգում ու պատկերացնում էի, թե Գեղամն իրան ինչքան մեղավոր ա զգում, որ էս վիժվածքի առաջխաղացման մեջ գոնե մի կաթիլ ներդրում ունի: Երեկ ինձ ստիպելով նայեցի հարցազրույցը ու հասկացա, որ նա այլևս իմ վաղեմի բարեկամ Գեղամը չէ, նա այլևս զոհված հերոսի արժանի ծնողի սիմվոլն է, գեղամներն են, որ պետք են էսօր մեր երկրին, գեղամներն են, որ իրենց սուգը ցասում սարքած վերարժևորելու են իրենց հերոս որդիների հայրենասիրությունը:

Գեղամ ջան, միասին լուծելու ենք տղերքի վրեժը, այո՛ տղերքը իզուր չեն զոհվել, ամեն մի անմեղ երեխու զոհվելու համար պատասխան են տալու ու հավիտյանս նզովված են լինելու իրենց սերունդներով: Քո երկաթյա կամքից եմ մաղթում բոլորիս, կներես, որ չկարողացանք ժամանակին կանգնացնել էս արհավիրքը…. մեզ չլսեցին: