«Գեղեցիկ կին»․ Զարուհի Բաբայանի ամառային կերպարը․ (լուսանկար)

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է գեղեցիկ պատկերաներով, լայն ամառային զգեստ։ Նա հավաքել է մազերը, նախապատվությունը տվել նվազագույն շպարին։

Հրապարակմանը կից տաղանդավոր երգչուհին գրառում չի կատարել։ Սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցիկ կին», «Հրաշք»։