Գեորգին շատ հոգատար էր, լավ հայր, լավ զավակ… Սեպտեմբերի 26-ի գիշերը զանգեց, ասաց…Նահատակված Գեորգի Մինասյանի կինը` նրա մասին

Արցախում զո հված 41-ամյա մայոր Գեորգի Լյովայի Մինասյանն ունի երկու որդի՝ 13 և 6 տարեկան: Գեորգիի կինը՝ Անուշ Մինասյանը, պատմեց, որ ամուսինը սովորել ու ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, երկար տարիներ այնտեղ է ծառայել, այնուհետև 2016 թվականի մարտին տեղափոխվել էր Արցախ:

«Արդեն 4.5 տարի էր, որ Քարվաճառում էր ծառայում, տեղափոխվելուց մեկ ամիս անց ապրիլյան պատերազմը սկսվեց, Թալիշում մար տական գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցել… Ինքը և իր մի քանի ծառայակից ընկերներ կամավոր էին գնացել Թալիշի կողմ, կարող էին մնալ Քարվաճառում՝ ավելի հանգիստ պայմաններում ծառայեին, բայց… Այն, որ անունը քառօրյա դրեցին՝ քառօրյա չէր, 27 օրից ավելի ինքը եղել է Թալիշում…»,- պատմեց Անուշը:

Նրա խոսքով՝ չնայած, որ ամուսինը ծառայության մեջ էր, ամեն օր, անգամ օրը մի քանի անգամ զանգում էր տուն, հետաքրքրվում բոլորով. «Եթե զանգեր՝ երեխաները տանը չլինեին, պարտադիր պետք է իրենց առանձին զանգեր: Գեորգին շատ հոգատար էր, լավ հայր, լավ զավակ… Բոլորի կողմից շատ սիրված էր, բոլորը շատ ափսոսում են, ով լսում է այս լուրը՝ մի ուրիշ ցավ է զգում:

Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, զանգեց, ասաց՝ հեռախոսս լիցքավորի, բայց մինչև ժամը չորսը չէինք կարողանում, քանի որ կապ չկար, փոխանցում չէր լինում անել, բայց զանգել լինում էր, զանգեց ասաց՝ ի՞նչ եղավ, շտապ է պետք, կողքից ձայներ էի լսում՝ խառնաշփոթ էր: Վերջին անգամ նրա հետ խոսել եմ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11-ին, արդեն լուրերը նայել էի, հարցրեցի՝ ի՞նչ է այդտեղ կատարվում, պատասխանեց՝ ոչ մի բան, հանգիստ եղիր, ամեն ինչ նորմալ է, ասացի՝ հանգիստ չի, ես գիտեմ, ասա, ի՞նչ է այդտեղ կատարվում, ասաց՝ բան չկա, կռիվ-կռիվ ենք խաղում, հետո կզանգեմ, ու անջատեց: Ժամը 12:30 էլ իր մամայի ու քրոջ հետ է խոսել, ու դա վերջին զանգելն է եղել…»:

Անուշը նաև պատմեց, որ ավելի ուշ Գեորգիի ծառայակից ընկերները պատմել են, որ թշնամուն չի հաջողվել գրա վել իրենց դիրքը հենց Գեորգիի շնորհիվ. «Ընկերները պատմեցին, որ, երբ վտ անգ են զգացել, Գեորգին նորակոչիկներին հետ է ուղարկել՝ թաքստոց, իսկ իրենք կռ վել են ու թշնամուն ետ են շպ րտել: ԱԹՍ-ի հար վածից է ամուսինս զո հվել, բայց այդ դիրքը չեն հանձնել»:

Գեորգին շատ նպատակներ ուներ, պետք է բնակարան գներ, քանի որ արդեն երկար տարիներ վարձով էին ապրում: «Սեպտեմբերի 28-ին պետք է դիրքերից իջներ, իրեն պաշտոնի բարձրացում էին տվել, պետք է տեղափոխվեր Հադրութ՝ փոխգնդապետի կոչումով: Ասում էր՝ լավ է լինելու, գալու եմ, երեխեքին ուսման ենք տալու, տուն ենք առնելու, որովհետև արդեն 15 տարի վարձով ենք ապրում: Նպատակը դա էր՝ երեխաների ապագան բարելավեր…»,- ասաց զո հված սպայի այրին:

Գեորգի Մինասյանը զո հվել է սեպտեմբերի 27-ին, նրա հուղար կավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: