Գիտնականները գտել են կորոնավիրուսը հաղթահարելու նոր միջոց

Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է SARS-CoV-2 կորոնավիրուսի ՌՆԹ-ի նոր հատված, որը կարելի է չեզոքացնել հատուկ հակամարմինների միջոցով։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Structural & Molecular Biology ամսագրում։ Դրա մասին հակիրճ ներկայացված է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Գիտնականները EY6A հակամարմինն առանձնացրել են COVID-19-ից ապաքինված պացիենտի մոտ։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ EY6A-ն SARS-CoV-2-ի մակերեւույթին կապվում է նոր թիրախի հետ, ինչը կարող է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նոր միջոց դառնալ։ Ավելի ուժեղ չեզոքացնող արդյունքի կարելի է հասնել ինչպես նոր հակամարմինների, այնպես էլ ACE2 սպիտակուցի դեմ ուղղված հակամարմինների օգտագործման դեպքում, որը, ինչպես արդեն հայտնի է, մասնակցում է վարակված բջջի հետ վիրուսի կապվելուն։

Կախված ֆունկցիայից՝ կապվող հակամարմինները կարող են տարբեր աստիճանի մուտացիաների ենթարկվել։ Պատահական մուտացիան, որը չի տարածվում սպիտակուցի ակտիվության վրա, կարող է դրա կառուցվածքն այնպես փոխել, որ հակամարմիններն այլեւս չեն կարողանա նրա հետ կապվել, սակայն ինքը՝ վիրուսը դեռեւս վտանգավոր է մնում։

Հակամարմիններով բուժումն ունի լուրջ թերություն․ հակամարմինների հանդեպ վիրուսի կայունության զարգացման վտանգ կա։ Սակայն նոր սպիտակուցային թիրախի ամինաթթվային հաջորդականությունը բարձրկոնսերվատիվ է, այսինքն՝ այն թույլ է ենթակա մուտացիաների։

Գիտնականների խոսքով՝ հիվանդությունից ապաքինված մարդկանցից ստացված հակամարմինները կարելի է ներարկել COVID-19-ով պացիենտներին, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել հիվանդության ծանրությունը եւ առողջության համար երկարաժամկետ հետեւանքները։

Վերջերս մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ չեզոքացնող հակամարմիններն ապահովում են կորոնավիրուսով կրկնակի վարակման դեմ լիակատար պաշտպանություն։