Գիտնականները վերականգնել են հնում ապրած զինվոր-վիկինգ կնոջ դեմքը. նրա տեսքն իրոք որ սարսափազդու է

Մեզնից շատերը սովոր են կռվող ու պայքարող զինվորների դերում պատկերացնել միայն տղամարդկանց, այնինչ գիտնականների վերջին բացահայտումը եկել է ապացուցելու հակառակը. գիտնականները կարողացել են վերականգնել զինվոր-վիկինգ կնոջ դեմքն ու անգամ ռեկոնստրկուցիայով ցույց տալ նրա ամբողջ սարսափազդու հմայքը։ 

Կնոջ գանգն ու կմախքի այլ մնացորդները մոտ 1000 տարեկան են ու հայտնաբերվել են ներկայիս Նորվեգիայի տարածքում գրեթե հարյուր տարի առաջ։ Երբ կնոջ մնացորդները հայտնաբերվել են, գերեզմանափոսում իր հետ ամփոփված էին նաև որոշ սառը զինատեսակներ՝ թրեր, կացին, վահան ու համանման այլ զինատեսակներ։

Կնոջ գանգի ճակատային հատվածում խորը վնասվածքի հետքեր կային, որոնք հավանաբար կինը ստացել է կռվի կամ իր նկատմամբ կիրառված բռնության ժամանակ։ Սա թույլ է տվել գիտնականներին եզրակացնել, որ կինը տղամարդկանց հետ հավասար կռվել է մարտի դաշտերում ու, ցավոք, անդառնալի վիրավորվել, որի հետևանքով էլ մահացել է։ 

Դեմքի ռեկոնստրուկցիան արվել է՝ հիմք ընդունելով գանգի կառուցվածքն ու ուսումնասիրության արդյունքում կնոջ անատոմիական որոշակիացված առաձնահատկությունները, որից հետո գանգի վրա շերտ առ շերտ սկսել են «հավաքել» դեմքի մկանները, մաշկը ու մյուս անհրաժեշտ պարամետրերը։ 

Սա առաջին դեպքն է, երբ ենթադրյալ զինվոր-վիկինգ կնոջ մնացորդները մեզ են հասնում կռվի կամ ինչ-որ բախման ժամանակ ստացված խորը վնասածքի հետքերով, ինչն նորից ու նորից ստիպում է հավատալ, որ պատմության ընթացքում ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք իսկական ռազմիկներ են եղել, որոնք տղամարդկանց հետ հավասար կռվել են իրենց հողի ու հարազատների անվտանգությունը պահելու համար։ 

Հետազոտությունն ու դրա մանրամասները կհրապարակվեն National Geographic-ի դեկտեմբերյան համարում: