Գյումրին՝ մութ ու խավարի մեջ. Իրավիճակը Գյումրիում. Վնասվել են տներ, շենքերի նկուղներ.

Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի եւ անձրեւի պատճատով վնասվել են ոչ միայմ տրանսպորտային միջոցներ, այլ նաեւ բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային եւ էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի եւ անձրեւի պատճատով վնասվել են ոչ միայմ տրանսպորտային միջոցներ, այլ նաեւ բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային եւ էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ»,- գրել է նա։

Առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ անմիջապես քայլեր են ձեռնարկվել պատկան բոլոր կառույցների կողմից: Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվող մաքրման աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն այս պահին էլ ամբողջ կազմով և ունեցած ողջ տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Հեռուստաօպերատոր Արտյոմ Ադամյանն, իր ֆեյսբուքյան էջում լամպով լուսավորվելու լուսանկար հրապարակելով, կատակել է․ «90-ականները հետ եկան…. ափսոս արդիբաշը հետ չի գա….»